Սեպտեմբերի 2-9-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում, որտեղ մասնակցեց GIZ-ի կողմից կազմակերպված «Տարածքային բարեփոխումներ» թեմայով գիտական կոնֆերանսին: Գերմանիայի կառավարման համակարգին ծանոթանալու նպատակով Ակադեմիայի ռեկտորը հանդիպումներ ունեցավ Պոտսդամի համալսարանի համայնքային հարցերով գիտական ինստիտուտի, Սաքսոնիայի ներքին գործերի նախարարության տարածքային կառույցների, Դրեզդենի վարչական մարմնի ներկայացուցիչների և Գլասհյութե քաղաքի քաղաքապետի հետ:
Այցի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես, Պոտսդամի համալսարանի համայնքային հարցերով գիտական ինստիտուտի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց գիտական և կրթական ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ` հետագայում նաև փոխանակման ծրագրեր իրականացնելու ակնկալիքով: