Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համագործակցության պայմանագիր Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոցի հետ

    

   2012 թվականի ապրիլի 26-ին համագործակցության պայմանագիր ստորագրվեց Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոցի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև` փորձի փոխանակման, համատեղ սեմինարների և գիտաժողովների կազմակերպման, ուսանողների փոխանակման, ինչպես նաև Ակադեմիայի դասախոսների` Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոցում վերապատրաստվելու վերաբերյալ:

    Պայմանագիրը ստորագրեցին Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոցի փոխտնօրեն Մարեկ Հալինիակը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

    Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր Հայաստանում Լեհաստանի Հանրապետության հյուպատոս Անջեյ Շմիդկեն:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……