Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հաղորդակցման հմտությունների զարգացման գործնական դասընթաց

Դասընթացը նախատեսված է գործնական հոգեբանների, ուսանողների, կառավարիչների և բոլոր նրանց համար, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են մարդ-մարդ համակարգում, որտեղ մեծ նշանակություն ունեն հաղորդակցման հմտությունները:

Թրեյնինգին կարող են  մասնակցել միայն   18-ից բարձր տարիքի անձիք:

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել՝

  1. Կոնտակտ հաստատելու կարողություն,
  2. Հարցեր տալու կարողություն,
  3. «Փոքրիկ խոսակցություններ»  վարելու հմտություն,
  4. Զրուցակցին՝ իր նպատակների մասին խոսելուն  մղելու հմտություն,
  5. Կարողություն` լսելու և հասկանալու այն, ինչ ի նկատի ուներ զրուցակիցը,
  6. Լսելու և հասկանալու կարողություն այն, ինչ զրուցակիցը ի վիճակի չէր արտահայտել,
  7. Կարողություն` զրուցակցին փոխանցելու, որ իրեն լսել և հասկացել են,
  8. Զրույցի ժամանակ հուզական լարվածության հարթեցման կարողություն:

 Մասնակիցները նշված հմտությունները ձեռք կբերեն  վարժություննեի, դերային խաղերի, իրավիճակային խնդիրների լուծման միջոցով :

 Դասընթացը բաղկացած է 5  բլոկից, 16 հանդիպում, 48 ժամ:

I. Մասնակիցների հաղորդակցման հմտությունների ախտորոշում:  Կոնտակտ հաստատելու կարողություն: Հողորդակցման էությունը, գործառույթները՝ 12 ժամ,  4 հանդիպում:

II.  Կոմունիկատիվ տեխնիկաներ՝  9 ժամ, 3 հանդիպում:

III. Ակտիվ լսելու հմտությունների զարգացում՝ 9 ժամ, 3 հանդիպում:

IV. Փոքրիկ խոսակցություններ վարելու  հմտությունների զարգացում՝ 9 ժամ, 3 հանդիպում:

V. Հուզական լարվածության կառավարման հմտությունների  զարգացում՝ 9 ժամ , 3 հանդիպում:

 

Հաղորդակցման հմտությունների զարգացման գործնական դասընթացի հեղինակ և վարող` հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյան:

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 091462424, կամ գրել  հետևյալ էլեկտրոնային փոստին՝ petrosyanlaura@gmail.com

 

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…