Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կովկասյան բարոմետրի շաբաթը շարունակվու՛մ է

Առաջիկա շաբաթվա ընթացքում դեռ կարող եք ներկա լինել հետազոտության արդյունքների ցուցահանդեսին և լսել 4 պանել քննարկումները։ Մինչև հունիսի 10-ը շարունակվող ցուցահանդեսի ժամերին և պանել քննարկումների թեմաներին կարող եք ծանոթանալ նամակին կից օրակարգում։
 
Տվյալների ցուցահանդեսն ու քննարկումները տեղի են ունենում «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում։ Ցուցահանդեսի միջոցով ներկայացնում ենք Բարոմետրի արդյունքներն ու 18 տարվա դինամիկան, իսկ պանել քննարկումներն իրականացվում են հետազոտող/փորձագետ, մեդիայի ներկայացուցիչ և քաղաքացի ձևաչափով։
 
Հիշեցնենք, որ 2004 թվականից ՀՌԿԿ-Հայաստանի կողմից Հայաստանում իրականացվող և մի շարք հարցերի մասին հանրային կարծիքի բացառիկ տեղեկություններ պարունակող հետազոտությունը 2021 թվականին ևս փորձ է արել բացահայտելու հանրային կարծիքն ինչպես քաղաքականության, ժողովրդավարության, հանրային ինստիտուտների, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմի, արտաքին քաղաքականության, անկախության, ինքնության, լրատվական նախասիրությունների և այլ արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
 

 

Կովկասյան բարոմետրի շաբաթը շարունակվու՛մ է

 

Նորություններ

Ի գիտություն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն» մասնագիտության 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների…