Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ինչպես արդյունավետ կազմակերպել ուսանողների պրակտիկան

  Հունիսի 18–ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին տարբեր պետական գերատեսչությունների` գրեթե բոլոր նախարարությունների, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, կառավարությանն առընթեր մարմինների, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Ազգային անվտանգության խորհրդի և այլ մարմինների ներկայացուցիչներ: Այսինքն` բոլոր այն կառույցների, որտեղ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտները կառավարչական և գիտահետազոտական պրակտիկա են անցնում: Ակադեմիան նպատակ ունի բարձրացնել պրակտիկայի արդյունավետությունը, ուստի հրավիրել էր այդ մարմինների ներկայացուցիչներին` քննարկելու պրակտիկայի ընթացքում ծագող խնդիրները, լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները պրակտիկան առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

  Աշխատաժողովն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում: Գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու մոտեցումները, որոնք արձանագրվեցին` հետագայում այդ նպատակով ստեղծվելիք աշխատանքային խմբի կողմից քննարկելու համար:

  Աշխատաժողովի մասնակիցներն անդրադարձան նաև գործատու-բուհ կապի ամրապնդմանն ու հետադարձ կապի կառուցակարգերին: Ըստ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի` Ակադեմիան չի կարող մեկուսացված լինել գործատուներից կամ պատրաստել կադրեր` տեղյակ չլինելով նրանց պահանջներին: Ավելին, բուհի ուսումնական պլանները պետք է համապատասխանեն գործատուների պահանջներին: Մանավանդ որ դա կարևոր նախապայման է Ակադեմիայում մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ:

Նորություններ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնում կազմակերպվել էր …