Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ես հայ եմ և հպարտ եմ դրանով. նժդեհականությանը նվիրված քննարկում ՀՀ ՊԿԱ-ում

ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր հանդիպում-քննարկում նվիրված ազգակերտման հենասյուն Գարեգին Նժդեհին և նժդեհականությանը: Հանդիպման հյուրն էր փիլիսոփայական գիտությունների դոկտոր Արմեն Սարգսյանը, ով բավականին մանրամասն ներկայացրեց Նժդեհի կյանքն ու գործունեությունը: «Ես հայ եմ և հպարտ եմ դրանով:Ապրել և գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել»,-ասում էր մեծն Նժդեհը : Բավականին հետաքրքիր քննարկումից հետո ուսանողներն նշեցին, որ մենք անցյալում ունենք դասեր, որոնք պարտավոր ենք չմոռանալ, և որ Նժդեհը պետականաշինության և հայրենասիրության փայլուն օրինակ է:

Նորություններ

Բաց մատչելիության շաբաթվա շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմը հոկտեմբերի 28-ին մասնակցեց …