Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագրի (APPEAR) 6-րդ մրցույթ

APPEAR –ը Ավստրիայի Զարգացման Համագործակցության (ԱԶՀ) մի ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանը ակադեմիական ինստիտուցիոնալ մակարդակով՝ ԱԶՀ-ի  գերակա երկրներում և տարածաշրջաններում, որոնց մեջ են մտնում Հարավային Կովկասը և Սևծովյան տարածաշրջանը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել հասցեագրված երկրների ինստիտուցիոնալ կարողությունները բարձրագույն կրթության, հետազոտություն-ների և կառավարման ոլորտներում՝ ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասցեագրված երկրների հետ գիտական ​​համագործակցության հաստատման և մագիստրոսական և ասպիրանտական կրթաթոշակների միջոցով՝ նպաստելով աղքատության կայուն կրճատմանը:

 

Ծրագրի հիմնական գործիքներն են`

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. մայիսի 31-ն է: 

Հայտաձևերը և լրացուցիչ տեղեկությունը հասանելի է ծրագրի կայքում www.appear.at:

Առաջացած հարցերի դեպքում կարող եք անմիջապես դիմել APPEAR –ի գրասենյակ.

Էլ. Փոստ. appear@oead.at

Կոնտակտային անձ` Միքաելա Հանդկե:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…