Արտաքին կապերի գծով պրոռեկտորի խնդիրներն ու գործառույթներն են՝
-Ակադեմիայի միջազգային գործունեության ընթացիկ և հեռանկարային ուղղությունների մշակում,
-միջազգային կազմակերպությունների և Ակադեմիայի միջև համագործակցության ձևերի զարգացում (գիտաժողովների և սեմինարների կազմակերպում և անցկացում, դասախոսների, հանրային ծառայողների վերապատրաստում),
-Ակադեմիայի հրատարակությունների մասին իրազեկման-քարոզչական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
-Ակադեմիայի և oտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովում, հասարակայնության և զանգվածային լրատվամիջոցների հետ առնչվող աշխատանքների կազմակերպում և համակարգում,
-համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում,
-այլ հաստատությունների կամ կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման աշխատանքների ծրագրավորում և իրականացման ապահովում,
-Ակադեմիայի արտաքին կապերի ընդլայնման աշխատանքների կազմակերպում և վերահսկում, համապատասխան սոտորաբաժանումների աշխատանքների համակարգում,
-Արտաքին կապերի ընդլայնման աշխատանքների պլանավորում և համակարգում,
-իր համակարգման ոլորտում անհրաժեշտ փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգում և վերահսկում,
-Ակադեմիայի ուսանողների և անձնակազմի մասնակցության ապահովում փոխանակման միջազգային ծրագրերին,
-միջազգային դրամաշնորհային ծրագրերին Ակադեմիայի մասնակցության ակտիվացման աշխատանքների համակարգում և ղեկավարում