Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Արդյունավետ կառավարման հմտություններ

Դասընթացի նկարագիրը

Կառավարումը մարդկանց կենսագործունեության կարևորագույն բաղադրիչներից է: Հան­րության և անհատի կենսագործունեության բնականոն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք տիրապետի կառավարչական հմտությունների և ունակությունների: Այս դասընթացը հնարավորություն կընձեռի ձեռք բերել կառավարման վերաբերյալ կարևորագույն գիտելիքներ, փորձ և հմտություններ: Գիտելիքների ամբողջությունն էլ իր հերթին հնարավորություն կտա բարձրացնելու և զարգացնելու Ձեր աշխատանքի արդյունավետությունը՝ գտնելով հաջողության բանալին: 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Կառավարման ոճեր
  • Կառավարչական հարաբերություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Հաղորդակցումը և որոշումների կայացումը կառավարման գործընթացում
  • Փոփոխությունների և ռիսկերի կառավարում
  • Ղեկավար-ենթակա փոխհարաբերություններ
  • Լիազորություններ և պատվիրակման սկզբունքը
  • Թիմային աշխատանքի կառավարում
  • Կառավարման հոգեբանություն
  • Ժամանակի կառավարում

Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ

Դասընթացի արժեքը՝ 35.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 500.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական 

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Լիլիթ Չիչոյան, Մերի Մարգարյան: