Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայում մեկնարկել են սեմինարներ «Միջազգային կապերի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում

     

  Նոյեմբերի 19-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեցին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող «Միջազգային կապերի կարողությունների հզորացում» (CABIR) ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարները, որոնք նախաձեռնել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ: «Տարածաշրջանային ինտեգրման և զարգացման հիմնահարցերը Հարավային Կովկասում» թեմայով երկշաբաթյա միջազգային սեմինարը նախատեսված է Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաների համար: Իսկ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաները կմասնակցեն նոյեմբերի 19-ից 21-ն անցկացվող «Միջազգային արբիտրաժ» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացներին:

  Դասընթացների մասնակիցներին ողջունեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի ղեկավար կադրերի ուսուցման ծրագրերի բաժնի ղեկավար Վալերի     Դյութ Մեյերը, ծրագրերի պատասխանատու Ֆիլիպ դե Կաստրոն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զարա Ալլահվերդյանը, CABIR-ի շրջանավարտների միության նախագահ Մարատ Ատովմյանը:

   2011-2012 թվականներին CABIR ծրագրի շրջանակներում Ակադեմիան ևս երեք սեմինար է կազմակերպել, որոնց մասնակիցներն ընդգծել են սեմինարների ընթացքում ձեռք բերած նոր գիտելիքների ու հմտությունների նշանակությունը իրենց մասնագիտական գործունեության ընթացքում:

    

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ