Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայում ընթանում են ընդունելության քննությունները

 

   ՀՀ պետական կառավարման ակադեմիայում սկսվել են 2012-2013 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելության քննությունները: Ակադեմիայում ընդունելություն է կազմակերպվել հետևյալ մասնագիտություններով` հանրային կառավարում, իրավագիտություն, կառավարում /մասնագիտացումը` հանրային ֆինանսների կառավարում/, քաղաքագիտություն /մասնագիտացումը` քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն/, հոգեբանություն /մասնագիտացումը` կառավարման հոգեբանություն/:

   Դիմորդների գերակշռող մասը ՀՀ պետական բուհերի շրջանավարտներ են. հատկապես մեծ թիվ են կազմում Երևանի պետական համալսարանի շրջանավարտ դիմորդները: Ակադեմիայում սովորելու հայտ են ներկայացրել Վանաձորի, Գյումրու պետական մանկավարժական համալսարանների, Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ: Շուրջ երկու տասնյակ դիմորդներ ՀՀ ոչ պետական բուհեր են ավարտել:

   Նախորդ շաբաթ դիմորդները հանձնել են մասնագիտական թեստ, իսկ հուլիսի 17-ից սկսվել է հարցազրույցի փուլը, որը կավարտվի հուլիսի 21-ին: Երեկ հարցազրույցի փուլին մասնակցեցին հանրային կառավարում մասնագիտության դիմորդները:

   Ի դեպ, Ակադեմիայի այս տարվա դիմորդները նաև հոգեբանական թեստավորում են անցել, ինչի արդյունքում յուրաքանչյուր դիմորդի համար անհատական բնութագրեր են կազմվել: Նպատակը դիմորդի կառավարման հմտությունները որոշելն է, որոնք ապագա կառավարիչների համար տեսական գիտելիքներից պակաս կարևոր չեն:

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը