Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի հյուրն էր Լիբանանի Հայկազեան համալսարանի նախագահը

       

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի երեք ուսանողներ այս ամառ կառավարչական պրակտիկան անցկացրել են Լիբանանում: Լիբանանի Հայկազեան համալսարանում, որը Սփյուռքում միակ հայկական համալսարանն է, մեր ուսանողները մասնակցել են ամառային դասընթացի, գործնական աշխատանքների և այդ ընթացքում համալսարանում կազմակերպված մի քանի միջոցառման:
  Ուսանողները պրակտիկա են անցել Լիբանանի Կենտրոնական բանկում, Բուրջ Համուդի քաղաքապետարանում, Լիբանանի ֆինանսների ինստիտուտում:
  Հոկտեմբերի 1-ին Կառավարման ակադեմիայում հյուրընկալվել էր Լիբանանի Հայկազեան համալսարանի նախագահ վերապատվելի Փօլ Հայտօսթեանը: Ակադեմիայի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հայտնեց Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումը` Փօլ Հայտօսթեանին Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին: Հայկազեան համալսարանի նախագահին շնորհվեց նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ոսկե մեդալ:
  Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` վերապատվելին պատմեց Հայկազեան համալսարանի, այնտեղ ուսուցանվող մասնագիտությունների, իրականացվող ծրագրերի մասին և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ